ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները սեպտեմբերի 23-ին կհանդիպեն Սոչիում: Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի ղեկավարները կքննարկեն դաշնակցային համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգերը բարելավելու հարցերը, ռազմաօդային ուժեր ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ կլինի Բիշքեկի ոչ պաշտոնական գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքին: Սոչիի հանդիպմանը հատկապես ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ անդամների սահմանների պաշտպանությանը` հաշվի առնելով, որ 2014 թվականից Աֆղանստանից դուրս են բերվելու միջազգային խաղաղարար ուժերը: Այդ հանդիպման ընթացքում ռոտացիոն կարգով ՀԱՊԿ նախագահությունը Ղրղզստանից փոխանցվելու է Ռուսաստանին և ներկայացվելու են ՌԴ նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի առաջնահերթությունները: